Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում փառատոն

Կատարյալ միջոցառում բազմազանության սիրահարների համար

Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում փառատոն
mapԲյուրական, Աշտարակ, Երևան calendar 19/09/2020 > 24/09/2020 iconsFree

Մի քանի օր տևող և մի քանի քաղաքներում անցկացվող այս փառատոնը նպաստում է խաղաղության և մշակույթի ներդաշնակմանը: Փառատոնը, հանդիսանալով ազգային և մշակութային փոխանակման ծրագիր, մասնակից ազգերի միջեւ ստեղծում է ընկերական փոխհարաբերություններ և խթանում մշակութային ժառանգության պահպանմանը: Տարբեր երկրների մասնակիցները ներկայացնում են իրենց ավանդական մշակույթը, ներառյալ երգերը, պարերը, երաժշտական գործիքները, ազգային տարազները և ձեռագործ արհեստները` հիանալի հնարավորություն ընձեռելով բավարարելու ձեր ներքին մշակութային աշխարհը եւ վայելելու աշխարհի տարբեր տաղանդավոր մարդկանց կատարումները:

ՍՊԱՍՎՈՂ ՓԱՌԱՏՈՆԵՐ

festivals

Թեյի և Սուրճի փառատոն

02.10 > 03.10

Թեյի եւ Սուրճի փառատոնը Երեւանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Կարապի լճի հարակից տարածքում, միախմբում է թեյի եւ սուրճի բոլոր սիրահարներին։ Այցելուները աշնանային մեղմ օրերին զբոսնում են լճի շուրջ՝ վայելելով թե հայտնի եւ թե նոր ապրանքանիշերի թեյի եւ սուրճի տեսակները: Խոտաբույսերի, հատապտուղների և մրգային թեյերի լայն ընտրանիները հնարավորություն են տալիս ամառն անցնելուց հետո վայելել Հայկական լեռնաշխարհի անուշահոտ արտադրանքը: Այցելուները կարող են համտեսել և գնել թեյ կամ սուրճ `սովորելով դրանց արտադրման եղանակները:

festivals

Արենի գինու փառատոն

03.10 > 03.10

Յուրաքանչյուր հոկտեմբեր հայ գինեգործները եւ տասնյակ հազարավոր այցելուներ հավաքվում են Արենի գյուղում՝ նշելու խաղողի բերքահավաքը: Միացեք տոնակատարություններին, որոնք տեղի են ունենում Արենի գյուղի ամենագեղեցիկ վայրում՝ հիասքանչ ժայռի դիմաց: Փառատոնը ներառում է գինեգործների շքերթ, ազգագրական երաժշտություն, պարեր և մրցույթներ, արհեստագործական ապրանքների և սննդի տեղական վաճառք և իհարկե գինու համտես: