Գույների փառատոն Երևան

Սկսիր ամառը ծիածանի գույներով

Գույների փառատոն Երևան
mapԵրևան calendar 08/06/2019 icons2000-4000

Ոգեշնչված Հոլի հին հնդկական գույների փառատոնից՝ Երևանի Գույների փառատոնը գալիս է ազդարարելու ուրախ ամռան ժամանումը: Այցելուներին սպասվում է գունազարդ փոշով լի վառ գունավոր զվարճանքներ՝ զուգորդված ընկերական միջավայրով և DJ-ների երաժշտական ներկայացումներով։  
Մաշտոցի պողոտայում անցկացվող հունիսի այս գեղեցիկ իրադարձությունը կշրջապատի ձեզ նոր, զվարճալի մարդկանցով և ձեր ամառային արձակուրդը կդարձնի անմոռանալի:

ՍՊԱՍՎՈՂ ՓԱՌԱՏՈՆԵՐ

festivals

Տոլմայի Փառատոն

23.05 > 23.05

Այս տարի Հայաստանի և այլ երկրների տոլմայի սիրահարները կհավաքվեն Զվարթնոց տաճարի շրջակայքում՝ տոնելու տոլմայի Փառատոնը՝ որքան հնարավոր է շատ ճաշակելով բազմազան տոլմաները:

Ամեն տարի կազմակերպվող այս փառատոնին հայկական տոլմա պատրաստող խոհարարները միախմբվում են՝ պատրաստելու տոլմաների մոռացված և հազվագյուտ բաղադրատոմսեր։  Փառատոնի ընթացում հյուրերը հնարավորություն ունեն համտեսելու ավելի քան 60 տեսակի տոլմա՝ լցոնված գառան մսով, սնկով, բաստուրմայով և բազմաթիվ այլ բաղադրիչներով։ 

festivals

Ոչխարների խուզման փառատոն

06.06 > 06.06

 Սյունիքի մարզի Խոտ գյուղում անցկացվող ամենամյա Ոչխարների Խուզման փառատոնին մասնակիցները ականատես կլինել ոչխարների խուզման հին ավանդույթին, որի արդյունքում ստացված բուրդը օգտագործվում էր գորգագործության կամ կենցաղային օգտագործման մեջ։
Ականատես եղեք  ոչխարների խուզման մրցույթին, մասնակցեք խաղերին, վայելեք կենդանի երաժշտությունն և պարերը, ինչպես նաև մասնակցեք ցուցահանդես-վաճառքին, որտեղ տարբեր համայնքների տեղական արտադրողները կներկայացնեն իրենց արտադրանքը` տնական սննդամթերք, խմիչքներ, ձեռագործ հուշանվերներ:

«Ռազմավարական զարգացման գործակալության» կողմից կազմակերպվող փառատոնի հիմնական նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը: