Բուրմունքների կատարյալ խառնուրդ հայկական բնության սրտում
Բերդ
08/08/2020
> 09/08/2020
Մեղրի և հատապտղի փառատոնը Բերդում անցկացվող երկօրյա փառատոն է՝ ուղղված գյուղատնտեսության, մեղվապահության, արվեստի, արհեստների և տուրիզմի զարգացմանը: Ջազային համերգով բացվող փառատոնին այցելուները կարող են ճաշակել և գնել տեղական մեղրի ու հատապտուղների բազմաթիվ տեսակներ, ինչպես նաև ձեռք բերել արհեստագործական ձեռագործ իրեր: Խաղերով և զվարճություններով անցնող այս փառատոնը ընտանեկան հանգստի լավագույն միջոց է: