Ոչխարների խուզման փառատոն

Բացահայտիր յուրօրինակ հին ավանդույթները

Ոչխարների խուզման փառատոն
mapԽոտ գյուղ, Սյունիքի մարզ calendar 08/06/2019 iconsFree

 Սյունիքի մարզի Խոտ գյուղում անցկացվող ամենամյա Ոչխարների Խուզման փառատոնին մասնակիցները ականատես կլինել ոչխարների խուզման հին ավանդույթին, որի արդյունքում ստացված բուրդը օգտագործվում էր գորգագործության կամ կենցաղային օգտագործման մեջ։
Ականատես եղեք  ոչխարների խուզման մրցույթին, մասնակցեք խաղերին, վայելեք կենդանի երաժշտությունն և պարերը, ինչպես նաև մասնակցեք ցուցահանդես-վաճառքին, որտեղ տարբեր համայնքների տեղական արտադրողները կներկայացնեն իրենց արտադրանքը` տնական սննդամթերք, խմիչքներ, ձեռագործ հուշանվերներ:

«Ռազմավարական զարգացման գործակալության» կողմից կազմակերպվող փառատոնի հիմնական նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

ՍՊԱՍՎՈՂ ՓԱՌԱՏՈՆԵՐ

festivals

Տոլմայի Փառատոն

22.05 > 22.05

Այս տարի Հայաստանի և այլ երկրների տոլմայի սիրահարները կհավաքվեն Զվարթնոց տաճարի շրջակայքում՝ տոնելու տոլմայի Փառատոնը՝ որքան հնարավոր է շատ ճաշակելով բազմազան տոլմաները:

Ամեն տարի կազմակերպվող այս փառատոնին հայկական տոլմա պատրաստող խոհարարները միախմբվում են՝ պատրաստելու տոլմաների մոռացված և հազվագյուտ բաղադրատոմսեր։  Փառատոնի ընթացում հյուրերը հնարավորություն ունեն համտեսելու ավելի քան 60 տեսակի տոլմա՝ լցոնված գառան մսով, սնկով, բաստուրմայով և բազմաթիվ այլ բաղադրիչներով։ 

festivals

Երևանի Գինու Օրերի

04.06 > 05.06

Երեւանի Գինու օրերը ամենամյա փառատոն է, որը միախմբում է գինու իրական սիրահարներին։ Այն տեղի է ունենում գինու շնչով և թարմությամբ հագեցած Սարյան փողոցում։ Երկօրյա միջոցառումն ընդգրկում է հայկական գինու համտես, ինչպես նաև գինեգործական ընկերությունների և տեղական ռեստորանների պանրի և ուտեստների մեծ ցուցադրություն։
Այցելուները կարող են օգտվել գինիների և ուտեստների մեծ ընտրանուց՝ վայելելով հայկական ջազը և տարբեր DJ- ների կատարումները։

Երեւանի գինու օրերը գրավում են աշխարհի հազարավոր այցելուների, այդ թվում `միջազգային սննդի մասնագետների և գաստրոնոմիկ զբոսաշրջիկների։