«Yell Extreme Park»-ը Հայաստանի

Համատեղիր էքստրեմալ զվարճանքը փառատոնային միջավայրի հետ

«Yell Extreme Park»-ը Հայաստանի
mapԵնոքավան, Ապագա Ռեզորթ calendar 25/07/2020 icons5000 AMD

«Yell Extreme Park»-ը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, որը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավանի անտառածածկ լեռներում: Այցելուները կարող են ձիավարել, թռչել պարապլանով, մասնակցել արշավներին, լեռնային հեծանվավազքին և զվարճանալ պարկի հայտնի զիփլայնով: Փառատոնը, որը տեղի է ունենալու հուլիսին, պարկ այցելելու լավագույն առիթն է:

ՍՊԱՍՎՈՂ ՓԱՌԱՏՈՆԵՐ

festivals

Թեյի և Սուրճի փառատոն

02.10 > 03.10

Թեյի եւ Սուրճի փառատոնը Երեւանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Կարապի լճի հարակից տարածքում, միախմբում է թեյի եւ սուրճի բոլոր սիրահարներին։ Այցելուները աշնանային մեղմ օրերին զբոսնում են լճի շուրջ՝ վայելելով թե հայտնի եւ թե նոր ապրանքանիշերի թեյի եւ սուրճի տեսակները: Խոտաբույսերի, հատապտուղների և մրգային թեյերի լայն ընտրանիները հնարավորություն են տալիս ամառն անցնելուց հետո վայելել Հայկական լեռնաշխարհի անուշահոտ արտադրանքը: Այցելուները կարող են համտեսել և գնել թեյ կամ սուրճ `սովորելով դրանց արտադրման եղանակները:

festivals

Արենի գինու փառատոն

03.10 > 03.10

Յուրաքանչյուր հոկտեմբեր հայ գինեգործները եւ տասնյակ հազարավոր այցելուներ հավաքվում են Արենի գյուղում՝ նշելու խաղողի բերքահավաքը: Միացեք տոնակատարություններին, որոնք տեղի են ունենում Արենի գյուղի ամենագեղեցիկ վայրում՝ հիասքանչ ժայռի դիմաց: Փառատոնը ներառում է գինեգործների շքերթ, ազգագրական երաժշտություն, պարեր և մրցույթներ, արհեստագործական ապրանքների և սննդի տեղական վաճառք և իհարկե գինու համտես: